ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 10:48
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում
Դեկտեմբերի 23-ին ժամը 02:00–ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 01:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների փողոցի թիվ 58 տան բնակիչներ` 2010թ. ծնված Վ. Բ.-ն և 2017թ ծնված Գ. Խ.-ն, իսկ ժամը 01:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ, ամուսիններ՝ 1992թ. ծնված Հ. Խ.-ն և 1993թ. ծնված Մ. Գ.-ն:
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են դեկտեմբերի 24-ին ժամը 00:30-ի սահմաններում Տ. Գաբրիելյան փողոցի թիվ 6 տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը: