ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.10.2019 11:38
Շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել
Հոկտեմբերի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից ԱՀ Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 23:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Ա.-ն։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Ա.-ն նշված թունավորոմը ստացել է նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում` տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ՝ գազի ջրատաքացուցիչ
արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: