ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2020 16:41
Շինհրապարակից ցեմենտ է գողացել
Սեպտեմբերի 12-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ա. Իսակով փողոցի 2 հասցեում գտնվող «Էքստրա» շինարարական խանութում 10 պարկ ցեմենտ իրացնելիս, ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն բերման է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Վ. Հ.-ն, ով նշված ցեմենտը նույն օրը ժամը 13:10-ին գողացել է «Քարավան» ՍՊԸ կողմից Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի 93 հասցեում իրականացվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակից:
Վնասի չափը պարզվում է։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը:
Սեպտեմբերի 12-ին ԱՀ ոստիկանության հետախուզության վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Վ. Հ.-ի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս սեպտեմբերի 10-ին 10 պարկ, իսկ սեպտեմբերի 11-ին 9 պարկ ցեմենտ է իրացրել Իսակով 2 հասցեում գտնվող «Էքստրա» շինարարական խանութում, որը գողացել էր նշված ընկերության կողմից Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի 93 հասցեում իրականացվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակից:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: