ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.05.2020 11:58
Շենքի շքամուտքում ծեծի են ենթարկել
Մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Մ. Ա.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իրենց շենքի շքամուտքում իրեն ծեծի են ենթարկում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 03:45-ի սահմաններում շենքի շքամուտքում անհայտ անձը ծեծի է ենթարկել Մ. Ա.-ին, ինչի արդյունքում վերջինս գլխի քունքային և գագաթային շրջանների կտրած վերքերով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: