ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 13:01
Շահումյանի շրջանի բնակչուհուն առևանգել են
Մարտի 13-ին ժամը 19:20-ին ԱՀ ոստիկանության ԱՎՎ ԱՀԿ ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Նոր Խարխափուտի հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնելու ժամանակ կանգնեցրել է «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստատեղին նստած ուղևորուհին հայտնել է, որ իրեն առևանգում են:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյանի շրջանի բնակիչ, 1996թ. ծնված Վ. Ա.-ն ոմն Արայիկի և Իշխանի (տվյալները ճշտվում են) հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղից առևանգել են Շահումյանի շրջանի բնակչուհի, 2003թ. ծնված Ա. Մ.-ին Նոր Էրքեջ գյուղ տանելու նպատակով:
Վ. Ա-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: