ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.04.2017 11:36
Նռնականետ, ինքնաձիգ, ՏՈԶ և ռազմամթերք
Ապրիլի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2ա շենքի N բնակարանի բնակիչ` 1982թ. ծնված է. Բ-ն, ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ՌՊԳ-22» տիպի նռնականետ և տարբեր տրամաչափի 461 փամփուշտ, որը հայտնաբերել է Ասկերանի շրջանի Ակնայի տարածքից:
* * *
Ապրիլի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 62 շենքի N բնակարանի բնակիչ` 1993թ. ծնված Ա. Ի-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի անընթեռնելի համարի ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի 6 նռնակ, 1 հատ սվին դանակ, ինքնաձիգի 4 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 405 փամփուշտ:
* * *
Ապրիլի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Առուշանովի փողոցի N տան բնակիչ` 1966թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն կամովին հանձնել է «Տոզ» տիպի անընթեռնելի համարի հրացան: