ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.06.2020 18:37
Նոր նշանակումներ՝ ԱՀ ոստիկանությունում
ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի 2020թ. հունիսի 9-ին և 10-ին ստորագրած հրամանների համաձայն,ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ԱՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրեյ Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մհեր Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ԱՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Բորիս Ջալավյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետ:
ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ոստիկանության մայոր Արեն Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետ:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արմեն Օհանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետ:
ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը, ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը և ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը շնորհակալություն են հայտնել կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողներին համատեղ աշխատանքի համար,իսկ նոր պաշտոններում նշանակված ոստիկանության ծառայողներին մաղթել են հաջողություններ։