Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

11.12.2014 16:01

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Դեկտեմբերի 7-ին զինվորական հոսպիտալից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատի  սալջարդ և քթի կոտրված վնասվածքներով բուժօգնության է դիմել Հեքիմյան փողոցի թիվ 3վ շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Ն. Գ-ն:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22:30-ին, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26 հասցեում տեղակայված «ՌԱՅ» սրճարանում վիճաբանություն է առաջացել Ն. Գ-ի և Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Պ. Մ-ի միջև, ինչի հետևանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց:

****

Դեկտեմբերի 10-ին Հանրապետական հիվանդանոցից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի պատռված վերքով իրենց մոտ է դիմել Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Պ-ն:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի կամուրջի վրա Ս. Դավթի փողոցի թիվ 56 շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Ֆ. Ա-ն ծեծի է ենթարկել Մ. Պին:

Մ. Պ-ին և Ֆ. Ա-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

            ****

Դեկտեմբերի 9-ին Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակչուհի, 1939թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 12:00-ին, դուստրը` Ճարտար գյուղի բնակչուհի, 1972թ. ծնված Մ. Խ-ն, տանը ծեծի է ենթարկել իրեն և թոռանը` 1991թ. ծնված Շ. Խ-ին (բն. է նշված գյուղում)` պատճառելով մարմնական վնասվածք:

Ա. Ս-ին և Շ. Խ-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: