ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.05.2014 16:26
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Մայիսի 19-ին Մարտակերտ քաղաքի Սարալանջ փողոցի N տան բնակչուհի, 1971թ. ծնված Մ. Ն-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 14:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում որդուն` 1998թ. ծնված Ա. Գ-ին փայտով 2 անգամ հարվածել է Ավթանդիլյան փողոցի 4-րդ նրբանցքի N տան բնակչուհի, 1940թ. ծնված Օ. Ա-ն:
* * *
Մայիսի 19-ին, ժամը 01:00-ին, Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Գ. Ա-ն գյուղում վիճաբանության մեջ է մտել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Գ. Կ-ի հետ և ձեռքով հարվածել նրա գլխին: