ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2014 11:58
Նախ գողություն է կատարել տնից, հետո` խանութից
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի Վանքի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ Վանք գյուղի բնակիչ, 2000թ. ծնված Ա. Հ-ն ս.թ. օգոստոսի 20-ին չկողպված դռնով մուտք է գործել համագյուղացի` 1976թ. ծնված Ն. Ղ-ի տուն և ննջասենյակում գտնվող դրամապանակից գողացել 80.000 ՀՀ դրամ և վերջինիս պատկանող խանութի բանալին, որի միջոցով պարբերաբար մուտք է գործել խանութ և գողացել 87.000 ՀՀ դրամ ու 7.080 ՀՀ դրամի խառը ապրանքներ:
Գողոնը մասամբ առգրավված է: