ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Յուրացրել է դիզվառելիք
Հուլիսի 31-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալների ստուգմամբ Մարտակերտ քաղաքի Աբովյան փողոցում զննության են ենթարկել Ճանկաթաղ գյուղի բնակիչ՝ 1989թ. ծնված Ա. Վ-ին պատկանող «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է թվով 3 հատ 20 լիտրանոց տարա, որոնցից երկուսում առկա էր ընդհանուր 40 լիտր բենզին, որը Ա.Վ-ն նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում ձեռք է բերել Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1981թ. ծնված Յ.Գ-ից, ինչն էլ իր հերթին հափշտակել է «Կաշեն» լեռնահանքային համալիրին պատկանող իրեն վստահված «ԶԻԼ-130» ավտոմեքենայից: