ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2017 17:54
Յուրացում. հարուցվել է քրեական գործ
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջդատախազությունում հարուցվել է քրեական գործն այն մասին, որ 2015թ. հունվարի 6-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Կովսական քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Ն. Մ-ն, կնոջ` նույն քաղաքի բնակչուհի, 1978թ. ծնված Լ. Ա-ի («Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղի հսկիչ) փոխարեն փաստացի կատարելով հսկիչի աշխատանքը, շահադիտական դրդումներից ելնելով, Մուշ գյուղի մի խումբ բնակիչներից գանձել և հափշտակել է ծախսված էլեկտրաէներգիայի ընդհանուր 110.000 ՀՀ դրամ գումարները: