ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2019 11:10
Յուրացում կամ վատնում
Ս.թ.փետրվարի 2-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութ քաղաքի բնակիչներ՝ 1964թ.ծնված Ա. Գ-ն և 1985թ.ծնված Վ. Գ-ն, հանդիսանալով ԱԳՄ-ի (ավտոմատ գանձման մեքենա, բանկոմատ) լիցքավորման պատասխանատուներ, 2015թ. օգոստոսից մինչև 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, չեն կատարել բանկոմատների փոխանցման մեքենաների կարգի և դրամարկղային գործառույթների իրականացման պահանջները, ինչի արդյունքում անհայտ անձը, առանց համապատասխան հանձնարարականների ու հիմնավորումների, աստիճանաբար, հաշվապահական և այլ փաստաթղթերում,էլեկտրոնային տվյալների մեջ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով, 50 անգամ անօրինական՝ չլիազորված ձևով, արտաքին միջամտություն ունենալով կանխիկացրել և հափշտակել է ընդհանուր 76.470.000 դրամ, պատճառելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի օրինական շահերին էական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: