ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.08.2015 16:15
Մթերային խանութի գողությունը բացահայտվեց տաք հետքերով
Օգոստոսի 26-ին, ժամը 17:30-ին, Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակչուհի 1969թ. ծնված Գ. Ք-ն, դիմել է ոստիկանության շրջբաժին այն մասին, որ օգոստոսի 25-ին, ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 26-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դռան պատուհանով մուտք է գործել նշված գյուղում տեղակայված իր ամուսնուն պատկանող մթերային խանութ և դրամարկղից գողացել 29.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 1996թ. ծնված Ն. Խ-ն:
Գողոնն առգրավված է: