ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.04.2020 11:54
Մետաղադրամներ է հափշտակել
Ապրիլի 16-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1954թ. ծնված Ա. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 9-ից մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածը անհայտ անձը մուտք է գործել Ակնա թաղամասում գտնվող իր կողմից ժամանակավոր օգտագործվող կացարան և գաղտնի հափշտակել 8.600 դրամի մետաղադրամներ:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային ծառայողները՝ քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված գողությունը ապրիլի 10-ին կատարել է Ասկերանի շրանի բնակչուհի, 1975թ. ծնված Մ. Ծ.-ն։
Մ. Ծ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: