ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.11.2019 11:43
Մարտունու շրջանում որսագողության դեպք է գրանցվել
Նոյեմբերի 27-ին ժամը 16:45-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ Մարտունի քաղաքի «Ասֆալտզավոդ» կոչվող տեղամասում կանգնեցրել են Մարտունի քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Կ. Հ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ հատ նապաստակ:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Կ. Հ.-ն Մարտունու շրջանի «Դլիղարդա» կոչվող տեղամասում իր անվամբ գրանցված «ՏՕԶ-63» մոդելի երկփողանի որսորդական հրացանով որսացել է վերը նշված նապաստակը:
Հրացանը և նապաստակը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: