ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.01.2016 21:32
Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաները իրար են բախվել
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 57-րդ կիլոմետրին իրար են բախվել Զարդախաչ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Հ. Ա-ի վարած «ՎԱԶ-21213» և Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Ե-ի «ՎԱԶ-21012» ավտոմեքենաները, ինչի հետևանքով նշված մեքենաների վարորդները և «ՎԱԶ 21213»-ի ուղևորները ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: