ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2019 11:46
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ`ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1967թ.ծնված Գ. Պ-ին պատկանող առանձնատան բակում վիճաբանություն է առաջացել վերջինիս և նույն քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ժ. Ս-ի միջև, որի ընթացքում վերջինս հարվածներ է հասցրել Գ. Պ- ին։
Վիճաբանության արդյունքում Գ.Պ-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: