ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2015 15:27
Մարմնական վնասվածքներ՝ վիճաբանության ժամանակ
Օգոստոսի 14-ին, ժամը 00:20-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ օգոստոսի 13-ին, ժամը 23:25-ին, գլխի ճակատային հատվածի, կրծքավանդակի և աջ ծնկահոդի փափուկ հյուսվածքների սալջարդով բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի Գևորգ Չաուշի փողոցի N տան բնակչուհի, 1958թ. ծնված Կ. Պ-ն:
Պարզվել է, որ Կ. Պ-ն վնասվածքը ստացել է օգոստոսի 13-ին, ժամը 20:00-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող՝ 1982թ. ծնված Է. Ջ-ի հետ առաջացած վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու հետևանքով: