ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2019 11:54
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ՝ ՃՈՃԱՆԱԿԻՑ ՎԱՅՐ ԸՆԿՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ.սեպտեմբերի 1-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 20:10-ին իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 2009թ.ծնված Մ. Ա-ն՝ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում և աջ քոնքային շրջանի կտրած վերքով:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի 13 հասցեում տեղակայված խաղահրապարակում Մ. Ա-ն ճոճանակի վրա ճոճվելու ժամանակ, նրան են մոտեցել մայրաքաղաքի բնակիչներ՝ 2011թ.ծնված Բ. Պ-ն և 2010թ.ծնված Ա. Պ-ն ու պահանջել որ իջնի, սակայն վերջինս չի իջել, ինչից հետո Բ. Պ-ն և Ա. Պ-ն ուժեղ հրել են ճոճանակը, որի արդյունքում Մ. Ա-ն վայր է ընկել ճոճանակից ու ստացել նշված վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: