ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 13:00
Մարմնական վնասվածքներ
Հունվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1987թ.ծնված Դ. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ հունվարի 20-ին ժամը 19:00-ի սահմաններում, իր հարևան՝1958թ.ծնված Գ. Ի.-ն մտել է իրենց տուն և հարվածներ հասցրել իր որդիներ՝ 2009թ.ծնված Վ. Բ.-ին և 2012թ.ծնված Ն.Բ.-ին ՝պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: