ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.08.2019 12:12
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 01:45-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 01:00-ին գլխի գագաթային շրջանի կտրած վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Ս. Ա-ն ։
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը պարզել է, որ Ս. Ա-ն նշված մարմնական վնասվածքը ստացել է ս.թ.օգոստոսի 22-ին, ժամը 18:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում՝ ոմն Գևորգի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար։