ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.06.2019 12:23
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Ս.թ.հունիսի 22-ին ժամը 23:30-ին Ասկերանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 23:00-ին գլխի շրջանի ջնջխված վերքերով, վերին շրթունքի պատռված վերքերով իրենց մոտ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ա. Ս-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Ս-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում, տան բակում առաջացած վիճաբանութան ընթացքում, մայրաքաղաքի բնակիչներ՝ 1989թ.ծնված Յ. Ա-ի և 1992թ.ծնված Մ. Մ-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: