ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.07.2019 11:58
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ՁԵՌՔՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Ս.թ. հուլիսի 13-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ ս.թ.հուլիսի 12-ին ժամը 21:30-ի սահմաններում Խնուշինակ գյուղի վարչական տարածքներից մեկում վիճաբանություն է առաջացել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 1998թ.ծնված Լ. Մ-ի և 1989թ.ծնված Դ. Մ-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է Լ. Մ-ի դեմքին, պատճառելով մարմնական վնասվածք:
Լ. Մայիլյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: