ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.07.2020 13:51
Մարմնական վնասվածք՝հեծանիվ վարելու ընթացքում
Հուլիսի 3-ին Բերձոր քաղաքի բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:20-ին աջ նախաբազկի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Բերձոր քաղաքի բնակչուհի, 1995թ.ծնված Է. Ա.-ն ։
Ստուգմամբ պարզել է, որ Է. Ա.-ն նշված կոտրվածքը ստացել է նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի 62-րդ շենքի բակում Բերձոր քաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Տ. Ա.-ի կողմից հեծանիվ վարելու ընթացքում պատահաբար հարվածելու և վայր գցելու հետևանքով։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: