ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.03.2019 08:49
Մարմնական վնասվածք՝կրակոցի հետևանքով
Ս.թ.մարտի 7-ին ժամը 09:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի «Ալիբալի» կոչվող տեղամասում Մարտունի քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Գ. Ս-ն «ԻԺ-18E» մոդելի մեկփողանի որսորդական հրացանով պատահական կրակոց է արձակել, ինչի հետևանքով իր հետ նույն վայրում գտնվող Մարտունի քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Մ. Հ-ն ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Մարտունու շրջբուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: