ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2019 12:27
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ ՁԵՌՔԸ ՔԱՐՋԱՐԴԻՉԻ ՏԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ.օգոստոսի 16-ին Բերձորի բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:17-ին ձախ վերին վերջույթի կոտրվածք, ծանր տրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Ա. Տ-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 16:40-ի սահմաններում Ա. Տ-ն նշված վնասվածքը ստացել է Սուս գյուղում գտնվող նշված ընկերության տարածքում գործող քարջարդիչի հոսքագիծը պտտող անիվի տակ ձախ ձեռքը թողնելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: