ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2019 12:46
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ ԿՂՄԻՆԴՐԵ ԿՏՈՐԸ ՃԱԿԱՏԻՆ ԴԻՊՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ.օգոստոսի 9-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:30-ին իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Ս. Ա-ն՝ գլխի մազածածք շրջանի կտրած վերքով:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը պարզել է, որ Ս. Ա-ն վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում՝ մայրաքաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի շենքերից մեկի բակում՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Ա. Գ-ի կողմից նետված կղմինդրե կտորը ճակատին դիպչելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: