ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2019 11:18
Մարմնական վնասվածք՝ ծեծի հետևանքով
Ս.թ. մարտի 8-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Բերձոր քաղաքի բնակչուհի,1978թ.ծնված Լ.Ա-ի տանը վիճաբանություն է առաջացել Քաշաթաղի շրջանի բնակիչներ՝ 1978թ.ծնված Լ. Ա-ի, 1983թ.ծնված Մ. Ա-ի և 1962թ.ծնված Վ. Ա-ի, իսկ մյուս կողմից 1977թ.ծնված Լ. Բ-ի, 1951թ.ծնված Ժ. Ա-ի և 1977թ.ծնված Ք. Մ-ի միջև, որի ընթացքում կողմերը ծեծի են ենթարկել միմյանց:
Ծեծի արդյունքում Լ.Բ-ն, Ժ.Ա-ն, Ք.Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաշաթաղի շրջբուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: