ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2019 12:26
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ ԾԱՌԸ ԳԼԽԻՆ ԸՆԿՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ.օգոստոսի 16-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 12:15-ին գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի սալջարդ, գանգի հիմի մասնակի կոտրվածք վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Մ. Բ-ն ։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մ. Բ-ն նշված վնասվածքը ստացել է Թաղոտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուն աղբյուր» կոչվող տեղամասից՝ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում իր կողմից կտրած ծառը գլխին ընկնելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: