ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.05.2019 12:05
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ. մայիսի 8-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 01:40-ի սահմաններում մայրաքաղաքի Իսակովի փողոցի թիվ 15 շենքի բակում վիճաբանություն է առաջացել մի կողմից մայրաքաղաքի բնակիչ,1990թ.ծնված Ս. Ս-ի, 2002թ.ծնված Ա.Ս-ի, 1983թ.ծնված Ա. Ս-ի, իսկ մյուս կողմից 1972թ.ծնված Ա. Բ-ի և վերջինիս որդու՝ 1997թ. ծնված Հ. Բ-ի միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի, ինչի հետևանքով Ա. Բ-ն դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նշված անձիք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն և նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: