ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2019 11:01
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ.հունիսի 12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2003թ. Լ. Ռ-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Մաշտոց փողոցի թիվ 2 շենքի դիմաց վիճաբանություն է ընթանում:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1979թ.ծնված Ն. Ռ-ի, իսկ մյուս կողմից 1940թ.ծնված Յ. Ե-ի, որի ընթացքում խառնվել է վերջինիս կին՝ 1950թ.ծնված Գ. Ե-ն, սակայն այդ ընթացքում Ն. Ռ-ն մետաղյա իրը շպրտել է դեպի Գ. Ե-ի ուղղությամբ, որը դիպչելով վերջինիս ձեռքին պատճառել է ֆիզիկական ցավ ու մարմնական վնասվածք:
Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: