ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Մարմնական վնասվածք
Հուլիսի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում ոչ սթափ վիճակում հայտնվելու համար ոստիկանության քաղաքային վարչություն բերման են ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1987թ. ծնված Ռ.Տ-ն, 1996թ. ծնված Գ.Զ-ն և 1985թ. ծնված Ա.Մ-ն:
Պարզվել է, որ հուլիսի 30-ին ժամը 23:50-ի սահմաններում նշված անձինք Ստեփանակերտ քաղաքի Ամիրյան փողոցի N տան դիմաց, վիճաբանել են նույն քաղաքի բնակիչ՝ 1994թ. ծնված Օ.Պ-ի հետ և ծեծի ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
* * *
Հուլիսի 31-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1978թ. ծնված Ա.Պ-ն, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն դիմել է այն մասին, որ ս.թ. հուլիսի 12-ին իր ընկեր 1979թ. ծնված Կ.Բ-ն իրենց տանը ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել է իր դստեր` 2010թ. ծնված Մ.Պ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: