ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2019 11:22
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ. մարտի 8-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 22:00-ի սահմաններում մայրաքաղաքի Վ.Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 1993թ.ծնված Ա. Մ-ի և 1993թ.ծնված Ա. Դ-ի միջև, որի ընթացքում վերջինս հրել է Ա. Մ-ին և գցել սալիկապատ հատակին։
Վիճաբանության արդյունքում Ա.Մ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: