ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2019 11:17
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ.ապրիլի 12-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 12:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին բնակարանում, վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ, մի կողմից՝ 1954թ.ծնված Ս. Բ-ի, իսկ մյուս կողմից վերջինիս նախկին հարս՝ 1981թ.ծնված Ռ. Բ-ի և վերջինիս ընկեր՝ 1985թ.ծնված Ն. Ս-ի միջև, որի ընթացքում Ն. Ս-ն երկու անգամ հրել է Ս. Բ-ին, ով կրծքավանդակի և կոնքագոտու շրջանով հարվածել է պատին։Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» :
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: