ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.05.2019 10:37
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ.մայիսի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1992թ.ծնված Ն. Ա-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն,որ ամուսինը՝ 1993թ.ծնված Կ. Հ-ն իրեն ծեծի է ենթարկում:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ մայիսի 21-ին ժամը 04:00 սահմաններում մայրաքաղաքի Իոսիֆյան փողոցի թիվ 28 տանը վիճաբանություն է առաջացել ամուսիներ` Ն. Ա-ի և Կ. Հ-ի միջև, որի ընթացքում Կ. Հ-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ն. Ա-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ն. Ա-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: