ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.04.2019 10:52
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ.ապրիլի 17-ին Հադրութի շրջանի բնակիչ,1977թ.ծնված Լ. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ ժամը 10:00-ի սահմաններում Հադրութի շրջանի գյուղերից մեկում վիճաբանություն է առաջացել Հադրութի շրջանի բնակիչներ՝ մի կողմից Լ. Ա-ի, վերջինիս հոր`1954թ.ծնված Ս. Ա-ի, իսկ մյուս կողմից՝ 1988թ.ծնված Ա. Ս-ի միջև, որի ընթացքում Ա. Ս-ն մեկ անգամ գլխով հարվածել է Լ. Ա-ի քթին և մեկ անգամ ձեռքով` Ս. Ա-ի կրծքավանդակին, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: