ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.04.2019 11:28
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ս.թ. ապրիլի 26-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցում տեղակայված գերեզմանատան տարածքում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1993թ.ծնված Ա. Դ-ի և 1990թ.ծնված Կ. Ա-ի միջև, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նույն օրը ժամը 23:50-ի սահմաններում «Հոռին տակ» կոչվող տեղամասում` մայրաքաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Վ.Խ-ի, Ա. Դ-ի, իսկ մյուս կողմից Կ. Ա-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: