ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.06.2020 12:16
Մարմնական վնասվածք
Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ հունիսի 3-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից ստացված` մայիսի 31-ին ժամը 18:00-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչներ՝ 1992թ.ծնված Հ. Խ.-ի և 1999թ.ծնված Վ. Ա.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ նյութերի ստուգման ընթացքում պարզվել է, որ նույն օրը Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի վարչական տարածքում տեղակայված հանգստյան գոտիներից մեկում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Յ. Հ-ի և 1998թ.ծնված Ա. Մ.-ի միջև, ինչի հետևանքով վիճաբանությունը դադարեցնելու նպատակով միջամտած 1966թ.ծնված Ն. Զ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: