ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.07.2019 11:37
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ.հուլիսի 10-ին ժամը 21:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Ս. Ա-ի և ՀՀ Վարդենիս քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ.Պ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Հ.Պ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է Գետավանի տեղամասային հիվանդանոց։
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: