ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2020 13:58
Մարմնական վնասվածք է ստացել տրակտորը կողաշրջվելու արդյունքում
Սեպտեմբերի 6-ին ժամը 21:15-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 20:40-ին աջ ազդրոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածք աննշան տեղաշարժով, աջ ազդրի պատռված վերքեր ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել Ճարտար քաղաքի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Դ.-ն ։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Ա.-ն նշված քաղաքի վարչական տարածքի «Վեսալյու» կոչվող տեղամասում «ԲԱԼԳԱԼ-82» թրթուրավոր տրակտորով հերկ կատարելու ժամանակ կողաշրջել է այն, ինչի հետևանքով իր հետ նույն տրակտորի մեջ գտնվող Վ. Դ.-ն ստացել է նշված վնասվածքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: