ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.08.2020 12:19
Մարմնական վնասվածք է ստացել վիճաբանության արդյունքում
Օգոստոսի 17-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:35-ին աջ ազդրի ստորին երրորդականի առաջային և ստորին մակերեսի ծակած, կտրած վերքերով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Է. Կ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սամաններում Մ. Մաշտոց փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում վիճաբանություն է առաջացել Է. Կ.-ի և մայրաքաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ա. Ղ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ վերջինս ձեռքին առկա դանականման սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Է. Կ.-ին՝ պատճառելով նշված վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության քաղաքային վարչությունը: