ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2020 10:47
Մարմնական վնասվածք է ստացել վիճաբանության արդյունքում
Հուլիսի 15-ին Հադրութ քաղաքի բնակչուհի, Մ. Կ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն շրջանի բնակչուհի, 1992թ.ծնված Ռ. Գ.-ն վիճաբանության մեջ է մտել իր հետ:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Խանձաձոր գյուղում, վիճաբանություն է առաջացել Մ. Կ.-ի և Ռ. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: