ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.09.2020 11:59
Մարմնական վնասվածք է ստացել ծեծի արդյունքում
Սեպտեմբերի 7-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ սեպտեմբերի 6-ին ժամը 20:30-ի սահմաններում Չարեքտար համայնքի վարչական տարածքի «Փոլաթի շեն» կոչվող տեղամասում առաջացած վիճաբանության ժամանակ ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Ս.-ն ծեծի է ենթարկել Շահումյանի շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ս.-ին, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: