ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.10.2017 17:28
Մարիխուանա` սվիտերի գրպանից
Հոկտեմբերի 24-ին ժամը 15:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողները թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով Դադիվանք գյուղում զննության են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1969թ. ծնված Ա. Մ-ին, ում սվիտերի ձախ գրպանում հայտնաբերել են 1,06 և 1,21 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմարամիջոցին նմանվող փաթեթավորված զանգվածներ:
Ա. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: