ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2018 14:59
Մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի երկու դեպք
Հուլիսի 16-ին ժամը 19:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1997թ. ծնված Վ. Գ-ն, վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ստարավոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել է նույն քաղաքի բնակիչ՝ 1986թ, ծնված Մ. Բ-ի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենային, որի արդյունքում վերջինիս ուղևոր` 1978թ. ծնված Ա. Շ-ն և «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ուղևոր` 1997թ. ծնված Ա. Դ-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
* * *
Հուլիսի 16-ին ժամը 22:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1987թ. ծնված Կ. Բ-ն, վարելով «Վոլկսվագեն Գոլֆ » ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 23 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն քաղաքի բնակիչ՝ 1996թ. ծնված Ա. Հ-ին, ինչի հետևանքով վերջինս ձախ բազկոսկրի ստորին երրորդականի և ձախ սրունքի ոսկրերի ներսային պճեղի փակ կոտրվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: