ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.05.2016 17:53
Մահվան ելքով վրաերթ
Մայիսի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1944թ. ծնված Մ. Ա-ն, վարելով «ԶԱԶ 968» մակնիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի թիվ 3 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 2013թ. ծնված Ս. Ի-ին, ով վերհունքային շրջանի կտրած վերքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ, 1985թ. ծնված Լ. Ի-ն մարմնի տարբեր մասերի քերվածքներով` «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, իսկ 1961թ. ծնված Ռիտա Թավրիզյանը կլինիկական մահով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ, ժամը 20:30-ին, մահացել է:
****
Մայիսի 17-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Պարսեղովի փողոցի N տան բնակիչ, 1949թ. ծնված Ա. Հ-ի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի և Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Մ-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: