ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.07.2020 12:41
Մալուխ են գողացել
Հուլիսի 27-ին մայրաքաղաքի բնակիչ, 1961թ.ծնված Լ. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ «Արտշինարար» ՍՊ ընկերության տարածքից գողություն է կատարվել:
Ստուգմամբ պարզվել է, որ հուլիսի 25-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված «Արտշինարար» ՍՊԸ-ին պատկանող տարածքում առկա պատի տակ փաթաթված և անկյունում տեղադրված մոտ 100 մետր երկարությամբ մալուխը:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1979թ.ծնված Ն. Ռ.-ն, 1982թ.ծնված Կ. Զ.-ն և 1978թ.ծնված Ս. Ա.-ն, որն էլ նույն օրը 10.000 դրամ գումարի դիմաց վաճառել են մայրաքաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ա.-ին:
Գողոնը առգրավված է:
Ն. Ռ.-ն, Կ. Զ.-ն և Ս. Ա.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: