ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.11.2019 11:21
ՃՏՊ՝Մխիթարաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Նոյեմբերի 13-ին ժամը 22:10-ի սահմաններում Մխիթարաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Մ. Դ.-ն վարելով «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ` մայրաքաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ժ. Օ.-ն, 2017թ. ծնված Մ.Դ.-ն և 2019թ. ծնված Մ.Դ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: