ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 15:03
ՃՏՊ՝Գետավան-Դրմբոն ավտոճանապարհին
Հունվարի 5-ին ժամը 18:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Ա. Խ.-ն վարելով ‹‹Օպել Աստրա ՋԻ›› մակնիշի ավտոմեքենան Գետավան-Դրմբոն ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին կորցրել է մեքենայի ղեկավարումը դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խոխովակին, ինչի հետևանքով ստացել է աջ ոտնաթաթի սալջարդ վնասվածք և բուժօգնության դիմել Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Ավտովթարի նախնական պատճառ է հանդիսացել է վարորդի անսթափ լինելը և բջջային հեռախոսից օգտվելը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: